Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական կողմից հրադադարի խախտման մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, իբր Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հարավ-արևելյան ուղղությամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը», - հայտարարում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայություն:
Այսօր ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հերքել Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդած լուրը:
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ հայկական զինված ուժերը գիշերը հրաձգային զենքից «ինտենսիվորեն գնդակոծել են» սահմանի Քելբաջարի (Քարվաճառ) և Լաչինի (Բերձոր) հատվածներում ադրբեջանական բանակի դիրքերը, Խոջավենդի (Հադրութ) շրջանում ադրբեջանական դիրքերն էլ գնդակոծել են Արցախի ուժերը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի ՊՆ. Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել Թաղավարդի տարածքում. ՌԴ ՊՆ