Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրակել է ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ


Ադրբեջանի զինուժը երեկ ու այսօր խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակը:

Ըստ Արցախի ՊՆ-ի` հայկական կողմից տուժածներ չկան։

«Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Այսօր ավելի վաղ Արցախի ՆԳՆ-ն հաղորդել էր, որ ադրբեջանցիները ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել էր հաղորդումը՝ այն համարելով «սուտ և իրականությանը չհամապատասխանող»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG