Գերմանիայի Բավարիայի երկրամասի հարուստ քաղաքներից մեկը համարվող Աուգսբուրգում երեկոյան ժամերին այլևս չեն լուսավորում փողոցները և անջատել են շատրվանները:
Քաղաքի իշխանությունները հայտնել են, որ անցնում են էլեկտրաէներգիայի խնայողության ռեժիմին, քանի որ Ուկրաինայի պատերազմի հետևանքով գազի մատակարարումը խաթարվում է և կարող է ձմռան ամիսներին ընդհանրապես դադարեցվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունն առաջարկելու է անդամ երկրներին նվազեցնել գազի օգտագործումը 15 տոկոսովԱուգսբուրգի օրինակին են հետևում գերմանական տասնյակ քաղաքներ: Դաշնային կառավարությունը և երկրամասների վարչակազմերը բնակիչներին հորդորում են արդեն այս օրերից անցնել էներգետիկ ռեսուրսների խիստ խնայողության:
«Կարևոր է, որ Աուգսբուրգի բնակիչները հասկանան, որ իսկապես կարող են գալ ծանր ժամանակներ: Անջատել ենք մեր պատմական շենքերի լուսավորումը, չեն գործում մեր հայտնի շատրվանները, պետք է մարդկանց ցույց տալ, որ հիմա նորմալ ժամանակներ չեն, հիմա պետք է խնայել էներգիան», - ասել է քաղաքապետ Էվա Վեբերը:
Ֆրանսիայում և եվրոպական մի շարք այլ երկրներում էլ այս օրերին մշակում և գործադրում են էներգիան խնայելու միջոցներ:
Եվրամիությունը որշել է այս տարվա օգոստոսից մինչև 2023-ի մարտ 15 տոկոսով կրճատել գազի սպառումը: Եվրամիությունը հայտնել է, որ Ռուսաստանը գազի մատակարարումը դարձրել է քաղաքական զենք: Մոսկվան հերքում է այդ մեղադրանքը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Գազպրոմ»-ը «չի կարող երաշխավորել» Եվրոպայում գազի մատակարարումները