Մատչելիության հղումներ

Ֆրանսիան ընդլայնում է էներգիայի սպառման սահմանափակումները


Խանութ Փարիզում
Խանութ Փարիզում

Ֆրանսիական խանութները ստիպված կլինեն պահպանել էլեկտրաէներգիայի խնայողությանն ուղղված նոր կանոնները․ օդորակիչ կամ ջեռուցում ունեցող խանութները պետք է փակ պահեն դռները, ասել է Ֆրանսիայի էներգետիկ անցման նախարար Անյես Պանիե-Ռյունաշեն։

Դռների բացումը, երբ օդորակիչն աշխատում է, ավելացնում է էներգիայի սպառումը 20 տոկոսով, ասել է նա: Խախտողներին սպառնում է մինչև 750 եվրո տուգանք։

Ֆրանսիայի էներգետիկ անցման նախարար Անյես Պանիե-Ռյունաշե, արխիվ
Ֆրանսիայի էներգետիկ անցման նախարար Անյես Պանիե-Ռյունաշե, արխիվ

Երկրորդ սահմանափակումը կանդրադառնա լուսավորված գովազդի վրա, որն արգելվելու է առավոտյան 1-ից մինչև առավոտյան 6-ը բոլոր քաղաքներում՝ անկախ բնակչության թվից։

Հյուրանոց Փարիզում
Հյուրանոց Փարիզում

Նախկինում այս արգելքը մտցվել էր 800 հազարից պակաս բնակչություն ունեցող քաղաքների համար։ Բացառություններ են արվելու օդանավակայանների և երկաթուղային կայարանների համար։

XS
SM
MD
LG