ԵՄ երկրները պայմանավորվել են նվազեցնել գազի սպառումը, քանի որ անհանգստացած են Ռուսաստանից մատակարարումների կրճատմամբ:
Էներգետիկայի նախարարները երեկ հավանություն են տվել ԵՄ երկրների կողմից գազի օգտագործման կամավոր կրճատման վերաբերյալ փոխզիջումային համաձայնագրին։ Խոսքը օգոստոսից մարտ 15 տոկոսով գազից կախվածությունը նվազեցնելու մասին է։
«Եվրամիության էներգամատակարարման անվտանգությունը բարելավելու նպատակով անդամ երկրներն այսօր քաղաքական համաձայնություն ձեռք բերեցին այս ձմռանը բնական գազի պահանջարկը կամավոր նվազեցնել 15 տոկոսով»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ:
Կրճատումները կարող են պարտադիր դառնալ, եթե մատակարարման արտակարգ իրավիճակ հայտարարվի, սակայն ԵՄ նախարարները համաձայնել են բացառություններ անել որոշ երկրների և արդյունաբերության ոլորտների համար, այն բանից հետո, երբ մի շարք երկրներ դեմ են արտահայտվել ԵՄ նախնական առաջարկին՝ յուրաքանչյուր երկրի գազի սպառումը պարտադիր 15 տոկոսով նվազեցնելու վերաբերյալ: