ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 5237 խաղաղ բնակիչ է զոհվել

Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինայում 5 հազար 237 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 348 երեխա, հաղորդում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։

Վիրավորվել են 7 հազար 35 խաղաղ բնակիչներ, որոնցից 560-ը երեխաներ են։

Ամենաշատը տուժել են Դոնեցկի և Լուգանսկի մարզերի բնակիչները։

Հաղորդագրությունում նշված է, որ տուժածների քանակը գործնականում ավելի շատ է, քանի որ ռազմաճակատի թեժ կետերից տեղեկատվությունը ճշգրտելու կարիք կա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայում պատերազմում 4,5 հազարից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել. ՄԱԿ