Ուկրաինայի կենտրոնական շրջանում գտնվող Վիննիցա քաղաքի հրթիռակոծության հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ավելի քան 20 մարդ վիրավորվել է, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ուկրաինական կողմի պնդմամբ՝ ռուսաստանյան ուժերի կողմից հրթիռակոծության հետևանքով լուրջ վնասներ են հասցվել մի շարք շինությունների, այրվել են տարածքում կայանված տասնյակ տասնյակ մեքենաներ։
Ռուսական կողմը հերքում է քաղաքացիական օբյեկտներ թիրախավորելու վերաբերյալ Կիևի մեղադրանքները՝ պնդելով, որ խոցում է բացառապես ռազմական թիրախներ։
Վիննիցայի հրթիռակոծության մասին տեղեկությունները ռուսական կողմը չի մեկնաբանել: