ԵՄ-ը ֆինանսավորելու է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների ականազերծումը

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաար

ԵՄ ֆինանսական օժանդակություն է տրամարդելու Ադրբեջանին՝ երկրի տարածքներն ականազաերծելու նպատակով։ Այս մասին իր թվիթերյան օգտահաշվում տեղեկացրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ ԵՄ-ն որպես խոշորագույն դոնոր կառույց, Ադրբեջանին հավելյալ 4 միլիոն 250 հազար եվրո կտարամդրի։ Օժանդակությունը կցուցաբերվի «Ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձի ապահովում՝ Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության կարողությունների մեծացման միջոցով» ծրագրի շրջանակներում։