Անցյալ շաբաթ Ուզբեկստանի ինքնավար մարզում՝ Կարակալպակստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 243-ը։ Այս մասին հայտնել են Ուզբեկստանի իշխանությունները։ Սա միջինասիական այս երկրում վերջին 17 տարվա ընթացքում բռնության ամենամեծ բռնկումն է։
Բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերը ձերբակալել են 516 մարդու, հայտնել է Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ ձերբակալվածներից շատերն ազատ են արձակվել։
Շաբաթ օրը Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրաժարվել է Սահմանադրության հոդվածները փոխելու ծրագրերից, որոնք վերաբերում են Կարակալպակստանի ինքնիշխանությանը և նրա անջատման իրավունքին։ Նա նաև արտակարգ դրություն է մտցրել ինքնավար մարզում մեկ ամիս ժամկետով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուզբեկստանի նախագահն արտակարգ դրություն է սահմանել Կարակալպակստանի տարածքում, որտեղ ցույցեր են անցկացվել