Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահն արտակարգ դրություն է սահմանել Կարակալպակստանի տարածքում, որտեղ ցույցեր են անցկացվել


Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևն արտակարգ դրություն է սահմանել Կարակալպակստանի տարածքում մինչև օգոստոսի 2-ը, շաբաթ օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Ուզբեկստանի ՆԳՆ-ի նախօրեին տարածած տեղեկության համաձայն` Նուկուսում անօրինական ցույց է անցկացվել՝ կապված Սահմանադրության փոփոխությունների հետ։ «Հասարակական կարգի խախտումները կանխելու և քաղաքացիներին տարբեր իրավախախտումներ անել թույլ չտալու համար ներգրավվել են իրավապահ մարմինների ուժերն ու միջոցները», փոխանցել է նույն աղբյուրը։

Շաբաթ օրը Կարակալպակստանի խորհրդարանը, կառավարությունը և ներքին գործերի նախարարությունը համատեղ հայտարարություն են տարածել։ Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները ձերբակալել են անկարգությունների մի խումբ կազմակերպիչների, որոնք մեղադրվում են տեղական իշխանության զավթմանազսթոա փորձի մեջ։

Միրզիյոևը, ով շաբաթ օրը ժամանել է Նուկուս՝ Կարակալպակստանի ինքնավար հանրապետության (հյուսիսարևմտյան Ուզբեկստան) մայրաքաղաք, հայտարարել է, որ խիստ միջոցներ կձեռնարկվեն երկրում հասարակական կարգը խախտողների դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG