Ուզբեկստանի Կարակալպակստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, այսօր հայտնել է գլխավոր դատախազությունը։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիոևը երեկ ասել էր, որ խաղաղ բնակիչների և ուժայինների շարքում զոհեր կան, առանց թվեր նշելու։
Այլ հաղորդումների համաձայն, բախումների հետևանքով նաև շուրջ հազար մարդ է վիրավորվել։ Իրավապահները ավելի քան 500 մարդու բերման էին ենթարկել, որոնց մեծ մասը ազատ է արձակվել։
Հուզումները սկսվեցին, երբ Ուզբեկստանի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ առաջարկեցին, ըստ որի Կարակալպակստանը զրկվում է ինքնավարությունից և անկախության հարցով հանրաքվե անցկացնելու իրավունքից։