Ավստրալիայի կառավարությունն ընդլայնել է հակառուսական պատժամիջոցները Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժման պատճառով։ Եվս 16 մարդ է հայտնվել սև ցուցակում, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարազատները, մարմնամարզուհի և National Media Group-ի տնօրենների խորհրդի ղեկավար Ալինա Կաբաևան, ինչպես նաև ռուս պաշտոնյաներ և գործարարներ։
Ավստրալիայի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ, Ավստրալիայի կառավարությանը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևի, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի, ինչպես նաև շինարարության և բնակարանային և կոմունալ տնտեսության նախարարության ղեկավար Իրեկ Ֆայզուլինի նկատմամբ։
Մինչ օրս Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Ավստրալիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի և Բելառուսի 828 քաղաքացիների, այդ թվում՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի, ինչպես նաև 47 խոշորագույն ռուսական ձեռնարկությունների և կազմակերպությունների նկատմամբ։
Բացի այդ, արգելվում է զենքի և բաղադրիչների, նավթի և գազի արդյունահանման համար հումքի և սարքավորումների արտահանումը, ինչպես նաև ռուսական էներգիայի, զենքի և զինամթերքի ներմուծումը։