Մատչելիության հղումներ

Ճապոնիան նոր պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի դեմ


Ճապոնական շինարարական տեխնիկա, արխիվ
Ճապոնական շինարարական տեխնիկա, արխիվ

Ճապոնիան, որպես պատժամիջոցների նոր փաթեթի մաս, հունիսի 17-ից կարգելի բեռնատարների, ինքնաթափ մեքենաների և բուլդոզերների արտահանումը Ռուսաստան։

Երկրի էկոնոմիկայի նախարարության կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստան արտահանման համար արգելված ապրանքների ցանկը ներառում է նաև փայտանյութի որոշ տեսակներ, հաստոցների պահեստամասեր և մի շարք այլ ապրանքներ:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն էլ ասել է, որ «երկրների մեծ խմբի» կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը «կբարձրացներ դրանց արդյունավետությունը»:

«Իմ կարծիքով՝ մեզ անհրաժեշտ է երկրների բավականին մեծ խումբ, որը կհամաձայնի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ», - հայտարարել է Յելենը։

Փետրվարի 24-ից Ռուսաստանի զինված ուժերի Ուկրաինա ներխուժումից ի վեր Արևմուտքը և մի շարք այլ երկրներ ու կառույցներ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ ու պարբերաբար ընդլայնում են դրանք:

XS
SM
MD
LG