Մատչելիության հղումներ

Արևմուտքի խնդիրն է, որ Կիևը ստիպված չլինի տարածքային զիջումների և անկախության կորստի գնալ. Ստոլտենբերգ


Ուկրաինայում խաղաղություն հնարավոր է, սակայն գլխավոր հարցն այն է, թե դրա համար Կիևն ինչ գին է վճարելու։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` հավելելով, որ Արևմուտքի խնդիրն է անել այնպես, որ Կիևը ստիպված չլինի տարածքային զիջումների և անկախության կորստի գնալ։

Նրա խոսքերով` Ուկրաինան պատրաստ չէ խաղաղության ամեն գնով։

«Ես չէ, որ պետք է դատեմ, թե որքան բարձր գին է վճարելու Ուկրաինան։ Մենք նույնպես գին ենք վճարում, որովհետև աջակցություն ենք ցուցաբերում ու պատժամիջոցներ սահմանում, սակայն կասկած չկա, որ հենց ուկրաինացիներն են ամեն օր ամենաբարձր գինը վճարում»,- ընդգծել է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ղեկավարը։

Ստոլտենբերգի կարծիքով` ռազմական գործողությունների դադարեցման ամենալավ ուղին Ռուսաստանի նախագահի կողմից պատերազմից հրաժարվելն է, քանի որ միայն Կրեմլն է պատասխանատու պատերազմի համար։

XS
SM
MD
LG