Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին, ասել է, որ դեռ կարող է արգելափակել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե նրանք չկատարեն նոր համաձայնագրի պահանջները, որը ստորագրվել է երեքշաբթի Մադրիդում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անկարան Ստոկհոլմին և Հելսինկիին 10 պայման է առաջադրել. Yeni SafakՄադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիայի նախագահը, որը շաբաթներ շարունակ սպառնում էր արգելափակել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին՝ սկանդինավյան երկու երկրին մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու մեջ, ի վերջո համաձայնեց չկիրառել վետոյի իր իրավունքը։
Երեք երկրների միջև հուշագիր է ստորագրվել, որով Ստոկհոլմն ու Հելսինկին պարտավորվել են կատարել Անկարայի պահանջները։
Թուրքիան իր համաձայնությունը տվել է թուրքական դատարանների կողմից ահաբեկչության մեջ մեղադրվող միգրանտների քրեական հետապնդման և նրանց Թուրքիային հնարավոր արտահանձնման դիմաց։ Այնուամենայնիվ, գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում Էրդողանն ասել է, որ հուշագիրը չի նշանակում, որ Թուրքիան ինքնաբերաբար կհաստատի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:
Էրդողանը զգուշացրել է, որ երկու երկրների ապագա վարքագիծը կորոշի, թե արդյոք նա նրանց հայտերը կփոխանցի Թուրքիայի խորհրդարան՝ որոշումը վավերացնելու համար։