Բորիս Ջոնսոնը կոչով կդիմի համաշխարհային առաջնորդներին

Գերմանիա, Բավարիա- Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովին, 26-ը հունիսի, 2022թ․

Ակնկալվում է, որ այսօր կայանալիք G7-ի գագաթնաժողովում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաշխարհային առաջնորդներին կոչ կանի՝ հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու Ուկրաինայից հիմնական սննդամթերքի արտահանումը, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում:

Ռուսաստանի կողմից ուկրաինական խոշոր նավահանգիստների շրջափակումը և այլ լուրջ կառուցվածքային խնդիրներ, որոնք առաջացել են ռուսական ներխուժման հետևանքով, այս տարի հանել են ուկրաինական արտադրանքը համաշխարհային շուկայից:

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ Ուկրաինան մատակարարում է համաշխարհային ցորենի 10 տոկոսը, եգիպտացորենի 12-17 տոկոսը, արևածաղկի ձեթի կեսը։ 25 միլիոն տոննա եգիպտացորեն և ցորեն չի կարող արտահանվել և ներկայումս ուկրաինական պահեստներում փտելու վտանգի տակ է: Այս խնդիրը հուլիսյան բերքահավաքի հետ կապված կտրուկ կսրվի։

Ռուսաստանի գործողությունների հետևանքով բարձրացրել են գները մի շարք երկրներում, նաև Մեծ Բրիտանիայում, թեև Մեծ Բրիտանիան ուղղակիորեն կախված չէ ուկրաինական հացահատիկի արտահանումից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով պարենի մատակարարման խափանումը կդառնա 11-19 միլիոն մարդկանց սովամահության պատճառ