Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով պարենի մատակարարման խափանումը կդառնա 11-19 միլիոն մարդկանց սովամահության պատճառ


ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Առևտրի և շուկայի վարչության տնօրեն Բուբաքեր Բեն Բելհասենը, արխիվ
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Առևտրի և շուկայի վարչության տնօրեն Բուբաքեր Բեն Բելհասենը, արխիվ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետների կարծիքով, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած պարենի մատակարարման խափանումները կարող են աշխարհի տարբեր շրջաններում սովամահության մատնել 11 միլիոնից մինչև 19 միլիոն մարդկանց:

Պատերազմի պատճառով շեշտակի աճել են հացահատիկի, բուսական յուղի, վառելիքի և պարարտանյութի գները:

Ռուսաստանը և Ուկրաինան միասին ապահովում են աշխարհում սպառվող ցորենի գրեթե մեկ երրորդը:

Ռուսաստանը նաև պարարտանյութերի հիմնական արտահանողն է, իսկ Ուկրաինան՝ եգիպտացորենի և արևածաղկի ձեթի ամենախոշոր արտահանողը:

«Այս պատերազմի հետևանքով 2022-2023 թվականներին սովից կարող է մահանալ 11-ից 19 միլիոն մարդ»,- ասել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Առևտրի և շուկայի վարչության տնօրեն Բուբաքեր Բեն Բելհասենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG