Բավարիայում այսօր կշարունակվի երեկ մեկնարկած Մեծ յոթնյակի (G7) գագաթնաժողովը:
Մեծ յոթնյակի երկրները պատրաստվում են մինչև 2027 թվականը ներգրավել 600 միլիարդ եվրո զարգացող երկրներում ենթակառուցվածքների զարգացման համար՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բազմատրիլիոն դոլար արժողությամբ նախագծին հակազդելու համար: 200 միլիարդ դոլար ընդհանուր բյուջե կներգրավի Միացյակ Նահանգները:
Սպիտակ տան կայքում տեղադրված հուշագրում ասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և G7-ի մյուս առաջնորդներն սկսում են պաշտոնական գործընկերություն, որը կվերացնի զարգացող երկրներում ենթակառուցվածքների թերությունները, կամրապնդի համաշխարհային տնտեսությունը և մատակարարման շղթաները:
Ֆինանսավորումը կուղղվի կլիմայի և էներգետիկ անվտանգությանը, թվային հաղորդակցությանը, առողջապահությանը և գենդերային հավասարությանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը կարևորել է Արևմուտքի միասնության պահպանումը Ռուսաստանին դիմակայելու համարԲացի այդ, ԱՄՆ և Գերմանիայի առաջնորդները գագաթնաժողովի շրջանակում պայմանավորվել են շարունակել ռազմական օգնությունն Ուկրաինային։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ G7-ի հռչակագրի նախագծում ասվում է․ աշխարհի ամենազարգացած երկրները Ուկրաինային ռազմական, հումանիտար, դիվանագիտական աջակցություն կտրամադրեն այնքան, որքան անհրաժեշտ է։
Մեծ յոթնյակի գագաթնաժողովը մեկնարկել է երեկ և կտևի ևս երկու օր, այն անցնում է Բավարիայի Ալպերի Էլմաու դղյակում: Բացի անդամ պետություններից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և ԱՄՆ-ից, միջոցառմանն այս տարի հրավիրված են նաև Ինդոնեզիան և Հնդկաստանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ինդոնեզիայի նախագահը կմեկնի Ուկրաինա և ՌուսաստանԻնդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն մտադիր է այցելել Ռուսաստան և Ուկրաինա։ Reuters-ի փոխանցմամբ՝ Վիդոդոն իր այցն անվանում է «խաղաղապահ առաքելություն» և մտադիր է կոչ անել երկու երկրների նախագահներին հնարավորություն ստեղծել երկխոսության համար։ Ինդոնեզիայի նախագահն ասիական առաջին ղեկավարն է, ով այցելելու է Ռուսաստան և Ուկրաինա ռազմական գործողությունների սկսվելուց հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեծ յոթնյակի» չորս երկրներ կարգելեն ռուսական ոսկու ներկրումըԵրեկ հայտնի է դարձել նաև, որ Մեծ յոթնյակի խմբի չորս երկրները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Կանադան և Ճապոնիան, շուտով որպես պատժամիջոցների խստացման մի մաս արգելք կսահմանեն ռուսական ոսկու ներկրման վրա: Այս մասին կիրակի՝ գագաթնաժողովի բացման օրը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ G7-ի բոլոր երկրները՝ նաև Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, համաձայնել են միանալ ռուսական ոսկու էմբարգոյին:
Ըստ Ջոնսոնի՝ արգելքը հարվածելու է վերջերս իրենց ակտիվները ոսկու վերածած ռուս օլիգարխներին և «Պուտինի ռազմական մեքենային»։
Միայն անցած տարի ոսկու արտահանումը Ռուսաստանի տնտեսությանը բերել է ավելի քան 15 միլիարդ դոլար։