Մատչելիության հղումներ

Հաջորդ շաբաթ կհանդիպեն Մեծ յոթնյակի և ՆԱՏՕ-ի ղեկավարները


Մեծ յոթնյակի (G7) և ՆԱՏՕ-ի ղեկավարները կհավաքվեն հաջորդ շաբաթ՝ մշակելու Ռուսաստանի վրա Ուկրաինայում պատերազմի պատճառով ճնշումն ուժեղացնելու նոր ուղիներ, միաժամանակ ընդգծելու իրենց շարունակվող մտահոգությունները Չինաստանի վերաբերյալ, երեկ հայտարարել են ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը կմեկնի Վաշինգտոնից՝ հանդիպելու Մեծ յոթնյակի երկրների ղեկավարների հետ Գերմանիայի հարավում, հետո կուղևորվի Մադրիդ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին:

Պաշտոնյաների խոսքով՝ Ավստրալիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Նոր Զելանդիայի առաջնորդների ընդգրկումը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում նպատակ ունի ցույց տալ, որ Ուկրաինայում պատերազմը չի շեղել Արևմուտքի ուշադրությունը Չինաստանից։

Ակնկալվում է, որ Մեծ յոթնյակի առաջնորդները կքննարկեն նաև Չինաստանի տնտեսական քայլերը, որը վերջին տարիներին է՛լ ավելի ագրեսիվ է իրեն դրսևորում, ասել է ամերիկյան վարչակազմի պաշտոնյան:

XS
SM
MD
LG