Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրվել է Համագործակցության հուշագիր։
Հուշագիրը հայկական կողմից ստորագրել է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը։
Ինչպես Կոմիտեն է փոխանցում, հուշագրի համաձայն, երկու կառույցները կհամագործակցեն կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, կկազմակերպեն փոխանակման ծրագրեր, դասընթացներ, աշխատանքային քննարկումներ:
Բաբայանը Վաշինգտոնում էր հունիսի 12-ից 17-ը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման նպատակով։
Նա հանդիպել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել իր աջակցությունը թափանցիկ հակակոռուպցիոն կառույցներ ձևավորելու ուղղությամբ Հայաստանի ջանքերին․ դեսպան