Ռուսաստանի նավթային եկամուտներն ըստ երևույթին աճել են՝ չնայած չվերամշակված նավթի արտահանման նվազմանը, և ԱՄՆ-ն ու դաշնակիցները պետք է դրանք նվազեցնելու ուղիներ գտնեն, հնարավոր է՝ գների սահմանափակումով, երեքշաբթի օրը հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների փոխնախարար Ուոլի Ադեյեմոն:
Ելույթ ունենալով Սենատի հատկացումների ենթահանձնաժողովի առջև՝ Ադեյեմոն ասել է, որ նավթի բարձր գները կոմպենսացնում են արդյունահանման և արտահանման անկումը:
Ըստ փոխնախարարի՝ ԱՄՆ-ը եվրոպական և ասիական դաշնակիցների հետ քննարկում է ռուսական նավթի համար վճարվող գինը սահմանափակելու ուղիները, որպեսզի նվազեցնի Մոսկվայի շահույթը համաշխարհային շուկաներում էներգակիրների բարձր գներից:
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը հրաժարվել է այդ բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ մանրամասներ տրամադրել՝ ասելով, որ տեղեկատվությունը հետագայում գաղտնի ճեպազրույցում կփոխանցվի սենատորներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինա ներխուժելուց հետո Ռուսաստանը 98 մլրդ դոլար եկամուտ է ստացել էներգակիրների վաճառքից