Մատչելիության հղումներ

Եվրամիությունն էմբարգո սահմանեց Ռուսաստանից ներկրվող նավթի երկու երրորդի վրա


ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները, Բրյուսել, 30-ը հունիսի, 2022թ.
ԵՄ գագաթնաժողովի մասնակիցները, Բրյուսել, 30-ը հունիսի, 2022թ.

Եվրամիության առաջնորդները երկուշաբթի ուշ երեկոյան համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը նախատեսում է մասնակի էմբարգո ռուսական նավթի ներկրման վրա և «Սբերբանկ»-ի անջատում SWIFT համակարգից։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնության են եկել ռուսական նավթի երկու երրորդի ներմուծման էմբարգոյի շուրջ, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բրյուսելում, որտեղ անցկացվում է Ուկրաինայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովը։

Twitter-ում Միշելը գրել է, որ ձեռք բերված համաձայնությունը նվազեցնում է ռազմական մեքենայի ֆինանսավորման հսկայական աղբյուրը: «Առավելագույն ճնշում Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար», - նշել է նա:

Միշելի փոխանցմամբ՝ ևս երեք ռուսական պետական լրատվամիջոցների համար ԵՄ-ում հեռարձակման արգելք է սահմանվել։

ԵՄ առաջնորդները նաև պայմանավորվել են Ուկրաինային ուղարկել 9 միլիարդ եվրո օգնություն՝ պատերազմի պայմաններում տնտեսությանն աջակցելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ օգնության մի մասը կտրամադրվի դրամաշնորհների, իսկ մի մասը՝ արտոնյալ վարկերի տեսքով:

XS
SM
MD
LG