Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ երեկ ժամանել է Կիև, հույս է հայտնել, որ ԵՄ երկրների ղեկավարները կկարողանան ընդհանուր դիրքորոշում գտնել կազմակերպությանն անդամակցելու Կիևի դիմումի վերաբերյալ։
«Նպատակն այն է, որ Եվրոպական խորհրդի արդյունքներով մենք ունենանք ընդհանուր դիրքորոշում, որը կարտացոլի իրավիճակի պատմական նշանակությունը», - ասել է նա:
Ըստ լրատվամիջոցների` ԵՄ-ում նման միասնություն դեռ չկա։
Հունիսին Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Դանիան և Նիդեռլանդները դեմ են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն, իսկ Գերմանիան առաջարկում է երկրին որոշակի պայմանական թեկնածուի կարգավիճակ տալ։