Այսօր Երևանում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստը: Այն վարելու է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
Նիստի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահների հետ։
ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կազմակերպում է Վեհաժողովի աշխատանքները և բաղկացած է անդամ երկրների խորհրդարանների ղեկավարներից:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ գագաթնաժողովում Փաշինյանը քննադատություն է հնչեցրել կառույցի հասցեին