Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդի նիստ են անցկացրել


ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարները խորհրդի հերթական նիստն են անցկացրել` Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ:

Նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:

«Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր», - ասված է ՊՆ-ի հաղորդագրության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG