Այսօր երկօրյա այցով Հայաստան կժամանի Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարար Նիկոս Խարդալիասին, տեղեկացնում է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:
Խարդալիասին հանդիպումներ կունենա իր պաշտոնակից Կարեն Բրուտյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ։
Հունաստանի ազգային պաշտպանության փոխնախարարը կայցելի նաև Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և Ազգային պաշտպանության հետազոտական համալսարաններ: