Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին Հունաստանի հետ հարաբերություններում զսպվածություն ցուցաբերել։
Գերմանական կառավարության ղեկավարի այս տեսակետն այսօր լրագրողներին է փոխանցել նրա մամուլի քարտուղարը, նշելով, որ հաշվի առնելով ներկայիս միջազգային իրադրությունը՝ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պետք է միասնաբար հանդես գան և զերծ մնան փոխադարձ սադրանքներից»։
«Հունաստանի օդային տարածքի խախտումն ու հունական կղզիների վրայով իրականացվող թռիչքները լավ երևույթներ չեն։ Կարծում ենք, որ նման քայլերն ապակառուցողական բնույթ ունեն և հակասում են դաշինքի ոգուն», - հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լարվածությունը Թուրքիայի և Հունաստանի միջև շարունակում է աճել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հունաստանը ծրագրում է եռակի երկարացնել մետաղյա պատը Թուրքիայի հետ սահմանին