Հունաստանի իշխանությունները հայտարարել են Թուրքիայի հետ սահմանին մետաղյա պատը եռակի երկարացնելու պլանների և լրացուցիչ շինարարության համար Եվրամիությունից ֆինանսական աջակցություն խնդրելու մտադրության մասին։
Միգրացիայի հարցերով նախարարը հայտնել է, որ պատի երկարությունը 40 կիլոմետրից կհասցվի 120 կիլոմետրի: Շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի։
Անցյալ տարի 12 երկրներ, այդ թվում՝ Հունաստանը, ԵՄ-ից միջոցներ են խնդրել սահմանային պատերի համար, որոնք այժմ ֆինանսավորվում են ազգային բյուջեներից։
Ներկայումս Եվրահանձնաժողովը չի վճարում դաշինքի արտաքին սահմաններին պատերի կառուցման համար: