Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը երեկ հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին կտրամադրի ավելի կատարելագործված հրթիռային համակարգեր և զինամթերք, որպեսզի ուկրաինական զորքերն «առավել ճշգրիտ խոցեն մարտադաշտի հիմնական թիրախները»:
Երեքշաբթի օրը The New York Times-ի կայքում հրապարակված հոդվածում Բայդենը նշել է. - «Մենք արագ անցանք Ուկրաինային զգալի քանակությամբ զենք և զինամթերք ուղարկելուն, որպեսզի կարողանան կռվել մարտի դաշտում և հնարավորինս ամուր դիրք գրավեն բանակցությունների սեղանի շուրջ»:
Բայդենի վարչակազմը երեքշաբթի օրը հայտարարեց, որ Ուկրաինա կուղարկի փոքր թվով բարձրտեխնոլոգիական միջին հեռահարության հրթիռային համակարգեր՝ կարևորագույն զենք, որն Ուկրաինայի ղեկավարներն ավելի վաղ խնդրել էին Արևմուտքից:
Վաշինգտոնը փորձում է հավասարակշռություն պահպանել՝ մի կողմից օգնել Ուկրաինային հակազդելու ռուսական բանակի հրետանային կրակին, իսկ մյուս կողմից՝ չտրամադրել այնպիսի զենք, որն Ուկրաինային հնարավորություն կտա խոցել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները, ինչը կարող է սաստկացնել պատերազմը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում «ողջամիտ» են որակում Կիևին մեծ հեռահարությամբ հրթիռային համակարգեր չտրամադրելու Բայդենի որոշումը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդեն․ «Ուկրաինա չեն ուղարկվի այնպիսի զինատեսակներ, որոնցով հնարավոր է խոցել Ռուսաստանի տարածքը»