Վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունն այս պահին երթ է անցկացնում մայրաքաղաքի կենտրոնում։ Նախքան այդ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անցկացվեց, երթի ավարտին այն կշարունակվի։
Ընդդիմադիրները հայտնեցին, որ վաղը նախատեսված է մայրերի ու երեխաների երթ՝ երեխաների տոնի կապակցությամբ, այլ միջոցառումներ ևս նախատեսված են Ֆրանսիայի հրապարակում։
Այսօր, ինչպես նաև երեկ «Դիմադրություն» շարժման անդամները նախարարությունների շենքերի մոտ էին, որտեղ ցանկանում էին հանդիպել նախարարներին՝ պարզելու՝ կո՞ղմ են, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Գործադիրի անդամների հետ հանդիպել, սակայն, չհաջողվեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակցիաները շարունակվում են. ընդդիմադիրներին չհաջողվեց հանդիպել նախարարների, ԵՊՀ ռեկտորի հետ