Եվրատեսիլում հաղթանակ տարած ուկրաինական Kalush Orchestra խումբը 900 հազար դոլարով վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղապակե միկրոֆոնը, որպեսզի անօդաչու թռչող սարքեր գնի ուկրաինական բանակի համար։
Մրցանակը աճուրդի էր հանվել Ֆեյսբուքում։ Վաճառքը համընկավ Բեռլինում՝ Բրադենբուրգյան դարպասների մոտ խմբի բարեգործական համերգի հետ, որից ստացված միջոցները պետք է ուղղվեն ուկրաինական պատերազմի հետևանքով տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելուն։
ՄԱԿ-ի տվյալների համաձայն, փետրվարի 24-ից՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր զոհվել են 4 հազար 31 քաղաքացիական անձինք, զոհված զինվորականների թիվը չի նշվում, մոտ 14 միլիոն մարդ թողել է իր տունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինայի պատերազմում գրեթե 4 հազար խաղաղ բնակիչ է զոհվել, որից 259-ը` երեխաներ