Իտալիայի Թուրին քաղաքում երեկ կայացած «Եվրատեսիլ-2022» մրցույթում հաղթեց Ուկրաինան` Kalush Orchestra-ն` իր «Stefania» երգով:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Միացյալ Թագավորությունը, երրորդն` Իսպանիան:
Քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, նա հանդես էր գալիս «Snap» երգով և վաստակեց 61 միավոր:
Իսկ Հայաստանը 12 միավորը շնորհեց Իսպանիային: