Ուկրաինայի արևելքում իրավիճակն ավելի վատ է, քան բոլորը կարծում են, զգուշացրել է երկրի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Թվիթերում պատասխանելով իր հետևորդների հարցերին՝ Կուլեբան ասել է, որ Ուկրաինային ավելի շատ զենք է անհրաժեշտ:
«Զենք, զենք և կրկին զենք», - կրկնել է Ուկրաինան միջազգային հանրությանը ուղղված իր կոչում:
«Առանց հրետանու, առանց համազարկային կրակի ռեկտիվ համակարգերի մենք չենք կարողանա հետ մղել ռուսական զորքերը: Եթե դուք իսկապես մտածում եք Ուկրաինայի մասին, եթե ցանկանում եք, որ Ուկրաինան դեօկուպացնի իր տարածքները, հնարավորինս շուտ ուղարկեք մեզ համազարկային կրակի ռեկտիվ համակարգեր», - ասել է Կուլեբան՝ հավելելով, թե որոշ ժամանակ առաջ Միացյալ Նահանգների խոստացած այդ տեսակի զենքը դեռ տեղ չի հասել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից երեք ամիս անց թեժ մարտերը Դոնբասում շարունակվում են