Մատչելիության հղումներ

Զելենսկին Արևմուտքից ավելի շատ ծանր սպառազինություն է պահանջում


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, մայիս, 2022թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, Կիև, մայիս, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Արևմուտքին երկրին ավելի շատ ծանր սպառազինություն՝ համազարկային հրթիռային համակարգեր, տանկեր, հականավային հրթիռներ և այլ տեսակի զենքեր մատակարարելու համար։

«Իրավիճակը Դոնբասում չափազանց բարդ է: Փաստորեն, բոլոր ուժերը, որոնք դեռևս ուներ ռուսական բանակը, ուղարկվել են այնտեղ հարձակման», - հայտարարել է Զելենսկին հերթական գիշերային ելույթում։

Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարումը, ըստ Զելենսկու, «լավագույն ներդրումն է աշխարհում կայունության պահպանման և այն ծանր ճգնաժամերից շատերը կանխելու համար, որոնք Ռուսաստանը դեռ պլանավորում է կամ արդեն հրահրել է»։

«Ես շնորհակալ եմ Ուկրաինայի բոլոր գործընկերներից, ովքեր օգնում են: Բայց ես նորից ու նորից ընդգծում եմ՝ որքան երկար տևի այս պատերազմը, այնքան ավելի մեծ կլինի ազատության գինը ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ ժողովրդավարական աշխարհի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG