Հայկական 2 հազարից ավելի մշակութային օբյեկտների և 21 հազար թանգարանային ցուցանմուշների ամբողջական ոչնչացման լուրջ վտանգ է սպառնում, այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն՝ ընդունելով Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրեն Վալերի Ֆրելանին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը պետական քաղաքականություն է վարում հայկական եկեղեցիները ավերելու, բռնությամբ յուրացնելու ուղղությամբ. Արցախի մշակույթի փոխնախարարՄիրզոյանը նշել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը ոչնչացումից ու ինքնության խեղաթյուրումից Հայաստանի առաջնահերթ խնդիրներից մեկն է:
Հայկական կողմը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում առավել հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը և տեղում անխոչընդոտ ներգրավվածությունը՝ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական հուշարձանները պահպանելու և վանդալիզմի շարունակվող դեպքերը կանխելու նպատակով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախն ու Մայր Աթոռը դատապարտում են հայկական կոթողների ինքնությունը փոխելու Բաքվի քայլը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի դատախազությունը քննության առարկա կդարձնի հայկական եկեղեցիները ավերելու փաստերը