Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Բրյուսելում առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանի և Բաքվի առաջարկած փաթեթները պետք է միացնել և սկսել բանակցություններ․ ԱԽ քարտուղարՄիրզոյանը Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, կարևորել միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։
Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։
Արտգործնախարարը Բրյուսելում է մայիսի 17-ից՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստին: Երեկ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ, քննարկել տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։