Մատչելիության հղումներ

Միրզոյանն ու Եվրախորհրդարանի փոխնախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներ։ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Արարատ Միրզոյանն ընդգծել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը, հաղորդում է ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Նախարարը Բրյուսելում է՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG