Ճապոնիան արգելում է 14 նոր ապրանքների արտահանումը Ռուսաստան

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Տոկիո, 12-ը մայիսի, 2022թ.

Ճապոնիան ընդլայնում է այն ապրանքների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք արգելված են արտահանել Ռուսաստան՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պատերազմ Ուկրաինայում (լայվ բլոգ, թարմացվող)

Ցանկը կներառի 3D տպիչներ և քվանտային հաշվարկների համար նախատեսված սարքավորումներ: Այս մասին այսօր հայտարարեց էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, թարմացված փաստաթուղթը պարունակում է 14 նոր անվանում։

Ճապոնիան ավելի վաղ ընդունել էր Ռուսաստանի դեմ սահմանափակումների մի քանի փաթեթ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Պատժամիջոցների ցուցակներում արդեն ներառված են Ռուսաստանի, Բելառուսի, Լուգանսկի և Դոնեցկի ավելի քան 700 քաղաքացիներ, ինչպես նաև ավելի քան 200 ռուսական ընկերություններ և կազմակերպություններ: