Մատչելիության հղումներ

Ճապոնիան հաստատեց լրացուցիչ պատժամիջոցներ ՌԴ 398 քաղաքացու և 28 կազմակերպության դեմ


Ռուսաստանի նախագահի ենթադրյալ դուստրեր Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, արխիվ
Ռուսաստանի նախագահի ենթադրյալ դուստրեր Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, արխիվ

Ճապոնիայի իշխանությունները հաստատել են լրացուցիչ պատժամիջոցներ Ռուսաստանի 398 քաղաքացիների և 28 կազմակերպությունների նկատմամբ։

Ճապոնիայի արտգործնախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում և տարածվում են նաև Պետդումայի 385 պատգամավորների վրա: Ցանկում ներառված են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դուստրերը՝ Կատերինա Տիխոնովան և Մարիա Վորոնցովան, արտգործնախարար Սերգեյ Լավրովի կինը և դուստրը՝ Մարիա Լավրովան և Եկատերինա Վինոկուրովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG