ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիսլին կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապաշրջափակել Օդեսան և Ուկրաինայի այլ նավահանգիստներ՝ միլիոնավոր մարդկանց սովից փրկելու համար:
«Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում կմահանան, քանի որ այս նավահանգիստները արգելափակված են», - CNN-ին ասել է Բիսլին:
CNN-ը հիշեցնում է, հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, որ Ուկրաինան եգիպտացորենի, ցորենի, վարսակի, արևածաղկի ձեթի և սերմերի աշխարհի առաջատար արտահանողներից մեկն է։
Պատերազմի սկզբից ռուսական նավատորմը գրավել է ուկրաինական նավահանգիստները Ազովի ծովում և փակել նավերի անցումը երկրի սևծովյան նավահանգիստներից։
Գերմանիայում այսօր սկսվում է երկօրյա հանդիպում, որտեղ G7-ի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ինդոնեզիայի արտգործնախարարները կքննարկեն պատերազմի պատճառով աշխարհում հացահատիկի պակասի դեմ պայքարի ուղիները, ինչպես նաև օգնությունն Ուկրաինային և Մոլդովային: