Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է 5 հիմնական առաջարկներ, որոնք հիմնված են խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքների վրա, ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ շեշտելով՝ «սակայն Հայաստանը նշել է, թե դրանք իրենց հարմար չեն»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա. ՄիրզոյանՊաշտոնական Երևանն իր հերթին խոսում է Բաքվին ներկայացված 6 առաջարկների մասին՝ առանց փակագծեր բացելու։
Բայրամովը, սակայն, այսօր հայտարարել է, թե բոլորը տեսել են Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը, որին նայելով` դժվար է դրանք առաջարկներ անվանել։
«Հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների: Ես կարող եմ թվարկել 6 կետից բաղկացած արձագանքներից մի քանիսը և եզրակացնեք՝ որքանով դա կարելի է առաջարկություն անվանել», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն ավելի վաղ ընդհանրական էր խոսել Հայաստանի պատասխանի մասին։
Երկու ամիս առաջ, «Արմնենպրեսի» հետ զրույցում, նա ասել էր, թե հայկական կողմի համար «սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը»։ Սակայն, թե ինչ ձևակերպում է ստացել Երևանի այս դիրքորոշումը, և ուրիշ ինչ սկզբունքներ են առաջ քաշվել, որևէ մեկը մինչև այս պահը չի հստակեցրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պաշտոնական Երևանը չի հստակեցնում, թե ինչ պայմաններով է պատրաստ խաղաղության բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ