Պաշտոնական Մոսկվայի գնահատմամբ, հայաստանյան բողոքի ցույցերի պատճառը ոչ թե եռակողմ պայմանավորվածություններն են, այլ իշխանությունների հայտարարությունները։
«Ինչ վերաբերում է ընթացիկ իրադարձությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապելուն, ապա, ինչպես հասկանում ենք, խոսքը ոչ թե ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին ընդդիմության վերաբերմունքի, այլ Հայաստանի ղեկավարության կողմից որոշակի հայտարարությունների ընկալման մասին է», - անդրադառնալով Հայաստանում ընդդիմության բողոքի ցույցերին՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանի ստորագրած հայտարարություններից, բանակցություններից հրաժարվել ընդդիմությունը չի պատրաստվումՌուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան հավատարիմ է՝ ակտիվորեն նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների իրականացման, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման միջոցով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կան բոլոր նախադրյալները, որ Արցախի կարգավիճակի մասին քննարկումները չզատվեն բանակցային գործընթացից. Հայկ Մամիջանյան