Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 4-ով՝ հասնելով 422 հազար 887-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 7-ով և հասել 412 հազար 34-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 213 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 63 հազար 171-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն է 8 հազար 622:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 547 մարդ: