Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 6-ով, բուժվածներինը՝ 1-ով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 6-ով՝ հասնելով 422 հազար 883-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1-ով և հասել 412 հազար 27-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1626 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 60 հազար 958-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 550 մարդ։

XS
SM
MD
LG