Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով՝ հասնելով 422 հազար 877-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 7-ով և հասել 412 հազար 26-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1630 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 59 հազար 332-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 545 մարդ։