Միջազգային հանրապետական ինստիտուտը (ՄՀԻ) շարունակելու է իր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը, հայտարարել է ինստիտուտի Եվրասիայի տարածաշրջանային տնօրեն Ստիվեն Նիքսը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը կամրապնդեն Հայաստանի էներգետիկ անկախությունն ու ժողովրդավարությունը. ԱԳՆԸնդգծելով, որ Հայաստանի կառավարության առաջնահերություններից է ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդումը, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը՝ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում պետական մարմինների գործունեության թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, մարդու իրավունքների վրա հիմնված ներառական զարգացման համար։
Միրզոյանը պաշտոնական այցով Վաշինգտոնում է մայիսի 2-ից։ Նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդին։ Երեկ Atlantic Council-ում նա ներկայացրել է հայ - թուրքական և հայ - ադրբեջանական գործընթացները։