Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գրանցեի կառավարական կեցավայրում նախօրեին ընդունել է ՆԱՏՕ-ի անդամության հավանական թեկնածու երկրների՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի վարչապետեր Սաննա Մարինին և Մագդալենա Անդերսոնին:
Տասնամյակներ շարունակ այդ երկու Սկանդինավյան պետություններն արևմտյան քաղաքական-տնտեսական դաշտում են և հանդիսանում են արևմտյան մշակույթի և արժեհամակարգի կրողներ: Սակայն անվտանգության ասպարեզում Ֆինլանդիան և Շվեդիան գերադասել են չեզոքություն պահպանել և չեն միացել Հյուսիսատլանտյան դաշինքին:
Երկու երկրներում էլ միշտ եղել են ՆԱՏՕ-ին անդամակցելու կողմնակիցներ և ընդդդիմախոսներ:
Այս տարվա փետրվարի 24-ին ռուսները հարձակվել են Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով աշխարհքաղաքական վիճակը և անվտանգային հարցերի ըմբռնումը լուրջ փոփոխություններ են կրել: Դա յուրօրինակ կարմիր գիծ էր, որը հատելով՝ Մոսկվան հարևաններին ստիպել է ամբողջությամբ վերանայել նախկին մոտեցումները:
Ռուսաստանի հետ 1300-կիլոմետրանոց ցամաքային սահման ունեցող Ֆինլանդիան քննարկում է ՆԱՏՕ-ին միանալու հարցը: Նույն թեման հրատապ է դարձել Շվեդիայում, որը Ռուսաստանի հետ ծովային սահման ունի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ-ին միանալու դեպքում Մոսկվան սպառնում է Բալթիկայում միջուկային զենք տեղակայել Ֆինլանդիան և Շվեդիան քննարկել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարըԵրեկ Օլաֆ Շոլցն ասել է, որ եթե այդ երկու պետությունները որոշեն միանալ դաշինքին, Գերմանիայից այդ հարցում միանշանակ աջակցություն կստանան:
«Բոլորիս համար օրենք էր, որ սահմանները չեն կարող ուժով փոխվել, և երկրների ինքնիշխանությունը պետք է հարգել: Ռուսաստանը խախտեց այդ օրենքը, և հիմա ոչ ոք չի կարող վստահ ասել, թե չի ենթարկվի ռուսների հարձակմանը, թե Ռուսաստանի նախագահը և կառավարությունը նորից չեն խախտի այդ օրենքը: Դա է պատճառը, որը մեզ ստիպում է ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը», - հայտարարել է Շոլցը:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարին կարևորել է այդ հարցում Գերմանիայի վճռական դիրքորոշումը:
«Եվրամիության պատժամիջոցներն արդեն սկսում են ազդել և հարկ է դրանք ավելացնել, Ռուսաստանը պետք է հասկանա, որ մեր միասնությունն այս հարցում երկարաժամկետ է», - ասել է Մարինը:
Շվեդիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը, ինչպես և մնացածները, տակավին փորձում են ընտելանալ այս նոր իրավիճակին:
«Մենք արագացնում ենք մեր ազգային պաշտպանական համակարգը հզորացնելու ընթացքը և հետևելու ենք պաշտպանական ծախսերը ներքին համախառն արդյունքի 2 տոկոսին հասցնելու Գերմանիայի օրինակին, դա կանենք հնարավոինս արագ՝ հենց կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ», - նշել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր բազմիցս ընդգծել է, որ եթե Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացնեն ՆԱՏՕ-ին միանալու հայտեր, դաշինքը դրանք շատ արագ կքննարկի և դրական պատասխան կտա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Յենս Ստոլտենբերգ. «Եթե Ֆինլանդիան և Շվեդիան ներկայացնեն ՆԱՏՕ-ին միանալու դիմումներ, ջերմորեն նրանց կընդունենք»Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին կարող են ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնելՆԱՏՕ-ի մյուս երկրները, այդ թվում՝ դաշինքի առաջատար Միացյալ Նահանգները, նույնպես նշել են, որ ձգձում չի լինի, քանի որ երկու երկրները քաղաքականության, տնտեսության, սոցիալական զարգացման և ազգային բանակների մակարդակի տեսակետից պատրաստ են անդամակցության: