Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի հատուկ բանագնաց, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Խովաևը երեկ Բաքվում կայացած բանակցություններում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերը։
Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ: Ադրբեջանական կողմն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար համապատասխան քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչն իր հերթին նշել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր տեսակի բանակցություններում առաջընթացին։
Նույն օրը ռուս դիվանագետին ընդունել էր նաև Ադրբեջանի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են՝ ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը ընդունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների գծով Մոսկվայի հատուկ բանագնացին