Հայկական հարցի առումով միակ երկիրը, որը կարևոր է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, դա Թուրքիան է, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էԵվ այս առումով, ըստ քաղաքագետի, դրա մարտահրավերն ու պատասխանատվությունը բացառապես Թուրքիայի վրա է, այլ ոչ թե Հայաստանի կամ միջազգային հանրության։
Ընդգծելով, որ թեև Միացյալ Նահագների նախագահ Ջո Բայդենը մեկ տարի առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ Կիրակոսյանը նկատեց՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը միայն ցույց տվեց անվտանգության խոստումների և մեծ տերությունների կողմից արված բավականին անիմաստ հայտարարությունների դատարկ արժեքը։
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ քաղաքագետն ընդգծեց՝ հարաբերությունների կարգավորումը շատ տարբերվում է հաշտեցումից և հենց հաշտեցումն է պահանջում անցյալի ընդունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապրիլի 24-ի ուղերձում ԱՄՆ նախագահը կրկին օգտագործեց Հայոց ցեղասպանություն եզրույթը«Որքան շատ շփումներ լինեն մարդկանց միջև, որքան ավելի շատ իրազեկվածություն լինի Թուրքիայում, այնքան ավելի մեծ են շանսերը, որ Թուրքիան ավելի խելամիտ դառնա սեփական ապագան և անցյալը ընդունելու հարցում: Այսինքն՝ վտանգված է Թուրքիայի ապագան։ Հայոց ցեղասպանության ժխտումը քայքայում է Թուրքիա պետության հիմքը: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ Հայաստանն իրոք առավելություն ունի կարգավորման հարցում։ Այստեղ բեռը և մարտահրավերը կամ պատասխանատվությունը միայն Թուրքիայի վրա են», - ասաց քաղաքագետը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորը․