Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտելի է որակում Ուրուգվայի մայրաքաղաքում Թուրքիայի արտգործնախարարի ժեստը:
«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը», - Ֆեյսբուքում գրել է Էդուարդ Աղաջանյանը:
«Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար», - ընդգծում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորը:
Երեկ Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերի բողոքին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ քայլերի» նշանով։ Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չավուշօղուն «գորշ քայլերի» նշանն է ցույց տվել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերին